Քաղաքացիներն ահազանգում են․ խմելու ջրից գարշահոտ են զգում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

ss

Քաղաքացիները հայտնում են, որ վերջին շրջանում զգում են խմելու ջրի որակի փոփոխություն; Նշում են, որ փոխվել է ջրի համը և որակը․ զգում են գարշահոտ և ժանգի համ, այդ մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Պատգամավորի հաղորդմամբ՝ բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են ծորակից ջուր խմելուց՝ պարզաբանելով, որ սրտխառնոց և փորացավ է առաջանում․

«Մարդիկ ստիպված են լինում ջուր գնել խանութներից՝ ծախսելով լրացուցիչ գումարներ։

Որոշ քաղաքացիներ դիմել են «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ նմուշառում իրականացնելու նպատակով, սակայն, ընկերության պատասխանը, թե ջրի որակի փոփոխություն չկա, չի գոհացրել նրանց։

Հաշվի առնելով հանրային առողջության կարևորությունը, հարցում եմ ուղղել ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, թե արդյո՞ք ուսումնասիրվում է խնդիրը և ջրի որակը պարզելու նպատակով իրականացվե՞լ է նմուշառում,- նշել է Դանիելյանը։ 

--00—ՍՊ