Ռուբեն Ռուբինյանը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 14, 24news

photo

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 14-ին ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սկվեչինսկիին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով դեսպանին խորհրդարանում, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լեհաստանի հետ հարաբերությունների, համագործակցության զարգացումը:

Պյոտր Սկվեչինսկին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը` նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել զարգացմանն ու խորացմանը: Նա կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Դեսպանի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, խոսել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հնարավորությունների շուրջ:

--00—ՅՄ