Ռուս խաղաղապահները հրադադարի մեկ խախտում են արձանագրել Ասկերանի շրջանում. ՌԴ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24news

rus-xaxapahner

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի մեկ խախտում է արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ