ՌԴ-ն նվազեցրել է իր ակտիվությունը բանակցություններում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

 

ՌԴ-ն նվազեցրել է իր ակտիվությունը բանակցություններում Ուկրաինայի իրադարձությունների պատճառով։ Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո՛, Ռուսաստանի բանակցային ակտիվությունը նվազել է և նվազել է ոչ թե նրա համար, որ իրենք հարցի կարգավորումը չեն ուզում, այլ նրա համար, որ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված իրենց ամբողջ ժամանակը և էներգիան հիմա չեն ներդնի ԼՂ-ի բանակցություններում։ Օբյեկտիվ հանգամանքների պատճառով է այդպես ստացվել, որ մենք արևմտյան հարթակներում ենք ավելի շատ քննարկումներ ունեցել», - հավելեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ