Մեկնարկել է քոլեջների և ուսումնարանների դիմորդների ընդունելության հայտագրումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

l-0x0wh-786x458z-1

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

2023-2024 ուսումնական տարում՝

Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի օգոստոսի 8-ը ներառյալ՝ մինչև ժամը 18:00: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:

Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2023 թվականի օգոստոսի 17-ը ներառյալ՝ ժամը 18:00:

--00—ՅՄ