Տոնոյանը հաստատեց, որ հայտնել են վարչապետին ու ԱԽ-ին պատերազմը կանգնացնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«Կարգադրական կարգով ԳՇ-ն որոշ գործողություններ իրականացրել է»։ Այս մասին ասաց նախկին ՊՆ Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի այն հարցին, թե ինչու  զինված ուժերը չեն բերվել մարտական բարձր աստիճանի։

Տոնոյանը հաստատեց նաև, որ հայտնել են վարչապետին ու ԱԽ-ին պատերազմը կանգնացնելու անհրաժեշտության մասին։

«նման խոսակցություն եղել է ԱԽ-ում, չգիտեմ՝ որ մասն է հրապարակել ԱԽ-ն, այսպիսի խոսակցություններ եղել են նաև այլ ձևաչափերով և դրա վերաբերյալ առաջի զեկույցը ստացել եմ ես»,-ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը «անպիտան հրթիռներ» գործով մեղադրվում է պետությունից շուրջ չորսուկես միլիոն դոլար յուրացնելու համար։ 

--00—ԼՀ