ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է ՀՀ ՊՆ-ին հերքող թվիթը և նոր գրառում կատարել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1665996988_6355126

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է ՀՀ ՊՆ հաղորդագրությունը հերքող նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ է հանդես եկել՝ հաստատելով այն, որ ԵՄ դիտորդական առաքելության պարեկները ներկա են եղել իրենց պատասխանատվության տակ գտնվող տարածքում ադրբեջանական կողմի կրակելու միջադեպին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել էր ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունն առ այն, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել առաքելություն իրականացնող պարեկների և իրենց պատկանող մեքենաների ուղղությամբ։

ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ»։

--00—ՅՄ