Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ սահմանեց. Բայրամով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

բայ

 Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի Թագավորության արտաքին գործերի, եվրոպական հարցերի և արտաքին առևտրի, դաշնային մշակութային հաստատությունների նախարար Հաջա Լահբիբի հետ ասուլիսի ժամանակ Հայաստանին մեղադրել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները 1-2 ամիս շարունակ անպատասխան թողնելու մեջ։

«Մի հետաքրքիր միտում եմ ուզում նշել՝ որպես կանոն, հայկական կողմը 30-60 օր շարունակ անպատասխան է թողնում Ադրբեջանի կողմից ուղարկված մեկնաբանությունները։ Խոսքն այն մասին չէ՝ շատ է դա, թե քիչ, բայց ադրբեջանական կողմը դա ընդունում է որպես գործընթացի անբաժանելի մաս։ Իսկ իր մեկնաբանությունն ուղարկելուց ընդամենը օրեր անց հայկական կողմը մամուլին հայտարարում է՝ «մենք մեր մեկնաբանություններն ուղարկեցինք Ադրբեջանին»։

Իսկ  այսօր հայկական կողմն ու Հայաստանի վարչապետը նոր ռեկորդ սահմանեցին․ իրենց մեկնաբանությունները մեզ ուղարկելուց ընդամենը 40 րոպե անց հայտարարություն արեցին մամուլի համար։ Դա ակնհայտորեն ցույց է տալիս՝ որ կողմն է հետաքրքրված գործընթացի լուծմամբ, իսկ որ կողմն է հակված քաղաքական հայտարարություններ հնչեցնելու»,- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանն է արձագանքել Բայրամովը։

--00—ԼՀ