Վարչապետի խոսքը մանիպուլատիվ կերպով կտրվել է կոնտեքստից և լուսապատկերի տեսքով շրջանառվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նա

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը լրատվամիջոցներից մեկը մանիպուլատիվ կերպով կտրել էր կոնտեքստից եւ լուսապատկերի տեսքով արագ շրջանառել, գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա ավելացրել է․«Պահը, բնականաբար, բաց չէին թողել «կարկառուն փորձագետները»՝ շարունակելով անհիմն մեկնաբանությունների շարքը։

Կարճ ժամանակ անց, լրատվամիջոցը հայցելով ընթերցողների ներողամտությունը՝ շտկել էր սեփական սխալը, թեեւ չէր ջանացել նույն ինտենսիվությամբ լուրը շրջանառել ու հասանելի դարձնել տոցիալական ցանցերում։

Վարչապետի ելույթի սույն հատվածը հրապարկում եմ ստորեւ, լրատվամիջոցի շտկված հրապարակումը՝ մեկնաբանությունների դաշտում»։

--00—ԼՀ