Արցախում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

գե

Լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Արցախում  ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։

Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։

2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։

--00--ԼՀ