Պեսկովը մեկնաբանել է Բլինքենի այցը Կիև՝ նշելով, որ ԱՄՆ-ն ցանկանում է Ուկրաինան պահել պատերազմում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

պես

Վաշինգտոնը Կիևին դրդում է պատերազմ մղել «մինչև վերջին ուկրաինացին» և դրա համար միջոցներ չի խնայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպես է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Կիև և Վաշինգտոնի կողմից հնարավոր լրացուցիչ ֆինանսական օգնությունը։

«Մենք բազմիցս լսել ենք հայտարարություններ այն մասին, որ նրանք մտադիր են շարունակել օգնել Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է։ Այլ կերպ ասած, նրանք պատրաստվում են շարունակել Ուկրաինան պահել փաստացի պատերազմական վիճակում և այս պատերազմը մղել մինչև վերջին ուկրաինացին՝ դրա համար չխնայելով ոչ մի փող։ Մենք դա հենց այսպես ենք ընկալում։ Մենք դա գիտենք։ Դա չի կարող ազդել հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա», - Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկօրյա այցով գտնվում է Ուկրաինայում, որպեսզի Վաշինգտոնի «անսասան աջակցությունը» ցույց տա Կիևին։ Ակնկալվում է, որ իր այցի ընթացքում Բլինքենը կհայտարարի Ուկրաինային աջակցության նոր՝ ավելի քան 1 միլիարդ դոլարի օգնության փաթեթի մասին։

--00—ԼՀ