Արցախի ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ չի կատարել Մարտունու շրջանում, հերթական ապատեղեկատվությունն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

47620dbc230bd9fee1aba27a1a05049e_1693936552

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 10-ին` ժամը 09:45֊ի սահմաններում փորձել են ամրաշինական աշխատանքներ կատարել Մարտունու շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

--00—ՅՄ