Թույլ չենք տա արգելափակել Հայաստանի հետ մեր կապը․ Աբդոլլահիան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

fd85272

Թեհրանը թույլ չի տա սահմանփակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ։ Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է «Ազատություն»-ը։

Նույն հարցազրույցի ընթացքում իրանական դիվանագիտության ղեկավարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», - նշել է Աբդոլլահիանը։

--00—ՅՄ