Լավրովն ու Աբդոլլահիանն անդրադարձել են տարածաշրջանային «3+3» ձևաչափին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

լավրով

Փետրվարի 14-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հեռախոսազրույցը՝ հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) լիարժեք իրագործման վերականգնման հարցը՝ դրա շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների համատեքստում: Արտգործնախարարներն այս ուղղությամբ արձանագրել են զգալի առաջընթաց։ Քննարկվել է նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը․ գրել է 1lurer.am-ը։

Իրանական կողմի փոխանցմամբ՝ Աբդոլլահիանն ու Լավրովն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի: Նշվում է, որ Լավրովը ողջունել է «3+3» ձևաչափով հերթական հանդիպումն Իրանում անցկացնելու առաջարկը և հույս հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Իրանի ԱԳ նախարարն իր հերթին «3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումն անվանել է տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հնարավորություն:

 --00—ՄՀ