Սեպտեմբերի 18-ի դրությամբ կարմրուկի հաստատված դեպքերի թիվը 431 է. հոսպիտալացված քաղաքացի չկա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում կարմրուկով պայմանավորված իրավիճակը:

Ըստ այդմ՝ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 431 է, որից 301-ը երեխաներ են, 130-ը՝ մեծահասակ: Հոսպիտալացված քաղաքացի չկա:

--00—ԼՀ