Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Screenshot_14

Սերգեյ Սոբյանինը պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Զարյադյե համերգասրահում։

Սկզբում Սոբյանինին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուհետև դահլիճ են դուրս բերվել Ռուսաստանի և մայրաքաղաքի դրոշները, քաղաքապետի տարբերանշանները և Մոսկվայի քաղաքային կանոնադրությունը։

Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օլգա Կիրիլլովան քաղաքապետի ընտրությունները կայացած է ճանաչել և հրավիրել է Սոբյանինին երդվել։

--00—ՅՄ