ԼՂ բնակիչները իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն կարող են ստանալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Իրադրությունը ԼՂ-ում շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ-ի գործընկերների հետ, և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում՝ կարող ենք արձանագրել, որ, այնուամենայնիվ, դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան, և դա ԼՂ-ի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք կիսում ենք: Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչ նկատի ունենք, երբ ասում ենք՝ դրական զարգացումների հույսեր կան։ Նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ իրավիճակը դինամիկ է, և այս պահին ունեցած տվյալը կես ժամ հետո կարող է փոխվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ