Անհապաղ մասնագիտական օգնության կարիք եմ տեսնում․ Արսենյանը՝ Հյուսիսային պողոտայում միջադեպի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

105627

ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է այսօր Հյուսիսային պողոտայում իր հետ տեղի ունեցածին։

Արսենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այսօր ժամը 17 00-ի սահմաններում հյուսիսային պողոտայում քայլելուց, պատահական հանդիպեցի մի խումբ քաղաքացիների, որոնց վարքագիծը ինձ խիստ մտահոգեց: Լուրջ կասկածներ ունեմ մեր երկրում հոգեբուժական և հոգեբանական ծառայությունների հասանելիության հետ կապված,սակայն որպես պատասխանատու քաղաքացի, դիմում եմ մեր հանրությանը․ եթե ճանաչում եք այս դրվագի մասնակիցներին,ապա շտապ տեղյակ պահեք նրանց ծնողներին:

Անհապաղ մասնագիտական օգնության կարիք եմ տեսնում, ստուգեք նաև, թե ինչու են լայնացած բիբերը և ջղաձիգ ու կտրուկ՝ մոտորիկան»:

--00—ՅՄ