Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան ու «07»-ը. վիրավորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

Screenshot_11

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են 29-ամյա Արշակ Պ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և 23-ամյա Հովհաննես Ս.-ի վարած Toyota Iase մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը շտապօգնության ավտոմեքենայի մեջ գտնվող հիվանդ, ում տեղափոխում էին հիվանդանոց, այլ շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ