«Մարդկությանը նոր աշխարհակարգ է հարկավոր, մեր որոշումները կկանխորոշեն առաջիկա 50 տարիները». Բայդեն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ  21, 24News

Ջ

Նոր աշխարհակարգ է պետք մարդկությանը, որը կփոխարինի վերջին 50 տարում գործողին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 

«Մենք ինչ-որ բան անելու հնարավորություն ունենք, եթե բավականաչափ խիզախ ու ինքնավստահ լինենք, որպեսզի աշխարհը միավորենք այնպես, ինչպես նախկինում չի արվել: Մենք 50 տարի ապրել ենք հետպատերազմյան շրջանում, դա սպառված է, մեզ նոր աշխարհակարգ է պետք»,- ասել է նա:

«Մենք պատմության շրջադարձային կետում ենք, և դա նշանակում է, որ այն որոշումները, որոնք մենք կկայացնենք առաջիկա չորս կամ հինգ տարիների ընթացքում, կորոշեն, թե ինչպիսին կլինեն հաջորդ չորս կամ հինգ տասնամյակները», - ավելացրել է նա:

 

 --00—ԱՊ