Արարատ Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

միր

Արարատ Միրզոյանը վաղը կմասնակցի «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպմանը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ երկուշաբթի օրը Թեհրանում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի  ԱԳ նախարարների հանդիպումը «3+3» ձևաչափով, Վրաստանը չի միանում նախաձեռնությանը։

 --00—ԼՀ