Հայաստանն այսօր աշխատում է առաջատար բրենդների հետ, այս փորձը կարևոր է ԵԱՏՄ մյուս երկրների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հայաստանն այսօր աշխատում է առաջատար բրենդների հետ, այս փորձը կարևոր է ԵԱՏՄ մյուս երկրների համար։ Այս մասին այսօր ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» նոր նախագծերին նվիրված տեսակամուրջի ընթացքում նկատեց Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ, «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանը։

«Հայաստանը թեթև արդյունաբերության ոլորտում ունի շատ կարևոր ներուժ։ Դա առաջին հերթին կապված է այդ ոլորտում կատարված ներդրումների հետ։ Պատահական չէ, որ եվրոպական առաջատար ընկերությունները պատվերներ էին տալիս նշված արտադրանքների ձեռքբերման համար՝ մեծացնելով հայկական շուկան՝ ներառելով նաև եվրասիական 180 միլիոն բնակչությամբ տնտեսական գոտին»,  - իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանը։

Տիգրան Սարգսյանը հայտնեց նաև, որ մասնավորապես այս հարթակի շնորհիվ հնարավոր կլինի կարևորել այն մասնագիտությունները, որոնց շրջանակում առկա են մրցակցային առավելություններ և այդ տեսանկյունից Հայաստանի փորձը շատ օգտակար կլինի  Եվրասիական Միության անդամ երկրների համար, թե ինչպես աշխատել առաջատար բրենդների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ