Ծնկած վիճակում գտնվող հայը թուրքի երազանքն էր, «Խաղաղության խաչմերուկներով» չենք պրծնելու. Անանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Իշխանությունների «Խաղաղության խաչմերուկ» կոչվող ծրագիրը շատ վաղուց թուրքական մամուլում կոչվում է «Թուրանական ուղի», հետևաբար այն, ինչ որ մեզ մատուցվում է, սպասարկելու բացառապես թուրքական շահը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը։

«Տնտեսական առումով էլ առանձնապես օգուտ չենք ունենալու, քանի որ խոսքը գնում է 45 կմ հատվածի մասին Մեղրիի հատվածում։ Ի միջի այլոց, ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում կառուցել է իր ենթակառուցվածքները, Ադրբեջանի հիմնական հատվածում կլինի մինչև տարվա վերջ։ Այն գումարը, որ հայկական կողմը ծախսելու է, մեր համար ոչ մի նշանակություն չի ունենալու, ապրանքների, բեռների տեղափոխում Հայաստանը չի իրականացնելու այդ հատվածով», - ասել է նա։

Պատասխանելով Փաշինյանի այն հայտարարություններին, թե մենք էլ Ադրբեջանի տարածքով պետք է հասնենք դեպի Իրան ու Ռուսաստան՝ Անանյանը նշեց, որ վարչապետը տնտեսական առումով լավագույն փորձագետը չէ, հաշվարկները բացարձակ այլ բան են ցույց տալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ