ՀՀ-ն չի կատարել պարտավորությունները․ Ալիևը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1681826809_8386983

Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումային։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերի շուրջ։

Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը իբր չի կատարել 2020 թվականի եռակողմ համաձայնագրի հայտարարությունից բխող պարտավորությունները․ «Բացի այդ, Հայաստանը չի կատարել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև կապ ստեղծելու իր պարտավորությունները»,-ասել է նա։

Ալիևը նշել է, թե այս հարցերն անցյալում են և ներկայումս տարածաշրջանում խաղաղության օրակարգի համար շատ լավ հնարավորություններ կան․ «Ադրբեջանը Հարավային Կովկասում կայուն խաղաղության կողմնակից է, և աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, հարաբերությունների կարգավորմանը և Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։

--00—ՅՄ