ՀՀ-ում Բելգիայի դեսպանն այցելել է Ստեփանակերտի բենզալցակայանում պայթյունից տուժածներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

դա.

Նոյեմբերի 13-ին Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնքն արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Ասթրիդ թագուհու զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում են սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած Սամվելը, Ալեքսը և Ալենը: Այդ մասին հայտնել են Բելգիայի հայերի կոմիտեից:

Դեսպանին ուղեկցել են նաև Բելգիայի հայերի կոմիտեի ներկայացուցիչները: Նրանք հանդիպել են բուժում ստացողներին և նրանց ընտանիքի անդամներին, բժիշկներից տեղեկացել նրանց առողջական վիճակի մասին:

--00—ԼՀ