Եթե ՔՊ-ն այսօր հրաժարվում է կողմ քվեարկել «Հայաքվեին», դեմ է քվեարկում նաև իր կառավարության ծրագրին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

2021թ-ին, երբ ՔՊ-ն հավաքեց 680,000 ընտրողների ձայներ, մտավ ԱԺ և կազմեց մեծամասնություն, նա ընտրողներին խոստացել էր հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին։ Նա ընտրողներին խոստացել էր երաշխավոր լինել Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությանը։ Նա ընտրողներին խոստացել էր շարունակել բանակցային գործընթացը և հասնել Արցախի վերջնական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորոշման իրավունքի վրա։ Այս մասին այսօր ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը

Չալաբյանը նկատեց, որ բոլոր թվարկված խոստումները հիմա ՔՊ-ն փորձում է մոռացության մատնել։

Նա նշեց, որ իրենց այդ խոստումների հիման վրա ձևավորվել է կառավարության ծրագիր։

«Եթե ՔՊ-ն այսօր հրաժարվում է կողմ քվեարկել «Հայաքվեին», դեմ է քվեարկում նաև իր կառավարության ծրագրին»;

Մանրամասները ՝ տեսանյութում։

--00—ԼՀ