«Հայաքվեն» 5 օրում հավաքել է 14 800 ստորագրություն, որից 10 000-ը՝ Երևանում. Չալաբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

5 օրվա ընթացքում մենք հավաքել ենք 14 800 ստորագրություն, որից 10 000 ստորագրությունը Երևանի 12 վարչական շրջաններում, բոլոր շրջաններում գործում են մեր ստորագրահավաքի կետերը, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, որտեղ, ցավոք, մեր ծածկույթը լիարժեք չէ, և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային համակարգով։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

Նրա խոսքով՝ սրանք ստորագրահավաքի 1-ին շաբաթվա տվյալներն են, դեռևս 6 շաբաթ կա ստորագրահավաքի համար։

«Եթե հիպոթետիկ այս տեմպով շարունակենք, ապա մեր նախատեսածի կրկնակին կհավաքնեք, բայց չենք ուզում այս մասին կանխատեսումներ անել»,-նշեց Ավետիք Չալաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԶՀ