Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Hyundai Elantra-ն ու Ford Focus-ը. կան վիրավորներ. shamshyan

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 4, 24News

վթ

Այսօր՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:30-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտա - Չարենց փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 34-ամյա Սանասար Ղարիբյանի վարած Ford Focus մակնիշի և 38-ամյա Սամսոն Պողոսյանի վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաները։

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու ՊԾ Երևանի գնդի պարեկները։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ