Toyota Camry-ն «Արքայաձոր» ռեստորանի մոտ բախել է արտաքին լուսավորության երկաթե սյանը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News 

վթ

Այսօր՝ փետրարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Վահան Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով բախվել արտաքին լուսավորության երկաթե սյանը:



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:



Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 --00—ԼՀ