ՊՆ «Kia»-ի և «Mercedes»-ի մասնակցությամբ վթար է եղել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

վթ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 67-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված «Kia» մակնիշի ավտոմեքենային:

Ինչխպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Kia»-ն էլ առաջ ընթանալով բախվել է իր առջևով ընթացող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքնային:

Վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայի մեջ գիտակցության չգալով մահացել է, իսկ «Kia»-ի վարորդը դեպքի վայրից հեռացել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ