Բաքվում լրտեսության կասկածանքով Ֆրանսիայի քաղաքացի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 9, 24News

մ.

Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հայտնել է լրտեսության կասկածանքով Բաքվում Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանի ձերբակալության մասին: Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի սկզբին։

«Լրտեսական գործունեություն իրականացնելու համար կասկածվող՝ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը ձերբակալվել է Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերի 4-ին», - երեքշաբթի AFP-ին ասել է Աբդուլաևան։

Նա նշել է, որ դատարանի որոշմամբ Ռիանը (ով զբաղեցնում էր «Մերկորամա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը) չորս ամսով կալանավորվել է։

--00--ԼՀ