Գերմանական թերթը Թուրքիայի հարավային շրջանները ներառել է «Քուրդիստանի» մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Screenshot_6

Գերմանական «Tagesschau» թերթն անդրադարձել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում Թուրքիայի օդուժի սկսած հրթիռակոծություններին, որոնք թիրախավորել են քուրդ զինյալների հենակետերի ու էներգետիկ ենթակառուցվածքները, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Այս համատեքստում  գերմանական պարբերականը  հրապարակել է քարտեզ, որտեղ ցուցադրվել են այն բնակավայրերը, որոնք թիրախավորվել են թուրքական օդուժի կողմից։  Թուրքական լրատվամիջոցների  զայրույթն է առաջացրել այն փաստը, որը վերանոշյալ քարտեզում ներկայիս Թուրքիայի հարավային ու   հարավարևելյան շրջաններ ներառվել են «Քուրդիստանի» մեջ։

Թուրքիայի օդային ուժերը  2 օր է, ինչ  ինտենսիվ հրթիռակոծություննների տակ են պահում  պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության‎» (ՔԲԿ-PKK) ու Սիրիայի քրդական ուժերի հենակետերը։ Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տվյալներով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է 29 քուրդ զինյալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ