Էրդողանը ստորագրել է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին նախագահական հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

կկ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է  ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:  

Թուրքիայի նախագահականի կողմից սոցցանցերում տարածված հայտարարության մեջ ասվում է. «Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի որոշմանը Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու մասին։ Էրդողանը ստորագրել է նախագահական հրամանագիրը Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու մասին և հաստատել համապատասխան արձանագրությունը»:

Հյուսիսատլանտյան պայմանագրին (ՆԱՏՕ) Շվեդիայի Թագավորության միանալու արձանագրության վավերացումը հաստատող օրենքը հրապարակվել է «Պաշտոնական տեղեկագրի» վերահրատարակման մեջ։

Օրենքն ուժի մեջ է մտել «Պաշտոնական տեղեկագրում» վերահրապարակվելուց հետո։

--00—ԼՀ