ԱԺ ընտրություններն ու հանրաքվեն մեկտեղվել չեն կարող․ Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Capturedfgdg

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ԱԺ ընտրություններն ու հանրաքվեն մեկտեղվել չեն կարող

Արամ Սարգսյանն ասել է, թե իշխանությունները նպատակ ունեն ամենաուշը մինչև աշուն նույն օրն անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և սահմանադրական հանրաքվե։

Սա իշխանամերձ արևմտամետների երազանքն է, որպեսզի հակառուսականության գռեհիկ շահագերծմամբ ունեն ցանկալի պատկեր:

Բայց այլ բան է ասում օրենսդրությունը. «...Հանրաքվե չի կարող անցկացվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ անկախ ռազմական կամ արտակարգ դրությունն ընդգրկող տարածքի չափից: Հանրաքվե չի կարող անցկացվել նաև Ազգային ժողովի ընտրությունների օրը»(«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետ)»»:

--00—ՅՄ