Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

ագն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին 24news-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք, ավելի վաղ  Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր մոտ օրերին կայանալիք հերթական հանդիպման մասին։

--00—ԼՀ