«Արցախը չհանձնողերի» գործով Մանվել Պետրոսյանը կալանքից ազատվեց․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

դդ

«Արցախը չհանձնողերի» գործով իմ և Ռուդիկ Դոլունցի պաշտպանյալ Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Դոլունցի միջնորդության բավարարմամբ կալանքից ազատվեց։ Այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Մանվելը կալանքում գտնվող մեր վերջին պաշտպանյալն էր»,- մանրամասնել է Բաբայանը։

Հիշեցնենք՝ արմատներով Արցախից, 19-ամյա Մանվել Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել «Զանգվածային անկարգություններին մասնակցելու» հոդվածով՝ Երևանում, մասնավորապես կառավարության մոտ, տեղի ունեցած ցույցերին մասնակցելու առնչությամբ։ 

--00—ՍՊ