«Վանաձոր» ՔԿՀ-ում հացադուլ իրականացնող 53 դատապարտյալների մի մասը դադարեցրել է հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News

ff

 

«Վանաձոր» ՔԿՀ-ում երեկ հացադուլ իրականացնող 53 դատապարտյալների մի մասը ՔԿԾ ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում դադարեցրել են հացադուլը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից։

Նրա փոխանցմամբ՝ այժմ հացադուլի մեջ է 8 դատապարտյալ։

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող 53 դատապարտյալ հայտարարել է հացադուլ՝ որպես հացադուլի պատճառ ներկայացնելով պահման պայմանները։ Իրականում, սակայն, պահանջներն այլ են եղել, Նոնա Նավիկյանի փոխանցմամբ՝ անօրինական։ Մասնավորապես, պահանջում են բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը։

--00—ՍՊ