Արցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

ֆֆ

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է  նրա պաշտպան Ռոմեն Երիցյանը։

Հիշեցնենք՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ էր արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։ 

--00—ՍՊ