Նիկոլն այստեղ թուրքի «cмотрящи»-ա, զբաղված է Ադրբեջանի արդարացմամբ ու գերիներին վերադարձնելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

Նիկոլի օրակարգում գերիների հարց չկա, երկու օրը մեկ միջազգային շրջագայությունների է մեկնում, այդ տուրիզմի մեջ անգամ կես ժամ չի հատկացնում գերիների մասին խոսելուն։ Նիկոլն այստեղ թուրքի «cмотрящи»-ա, զբաղված է Ադրբեջանի արդարացմամբ ու գերիներին վերադարձնելով, նա ադրբեջանցու նկատմամբ ավելի շատ է բարի կամք դրսևորում, քան հայի հանդեպ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ-ի այն հաղորդագրությանը, որ փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում հայտնաբերված ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին, որպես բարի կամքի դրսևորում, սեղմ ժամկետներում Բաքվին վերադարձնելու որոշմանը։

Պատգամավորի խոսքով, Հայաստան - Ռուսաստան խնդիր չկա, կա Նիկոլ Փաշինյան - Ռուսաստան խնդիր․ «Բա ոգևորվել էիր, որ Պուտինը քեզ «не предатель» էր ասել, հիմա Ռուսաստանը վատն է դարձե՞լ, դու ես ստորագրել ու ռուսներին բերել Արցախ։ Նիկոլի՝ ՀՀ արտաքին քաղաքական կուրսն իր աթոռի պահպանության քաղաքական կուրսն է։ Եթե վաղը ՌԴ ղեկավարության հետ կարողանա պայմանավորվել, արտաքին վեկտոր չի չփոխի»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

 

--00—ԱՊ