ԱՍՀ նախարարը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

մկ

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 11-15-ը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին (CSW68)։

Նստաշրջանի օրակարգում ներառված են քննարկումներ՝ գենդերային հավասարության, ինչպես նաև կանանց ու աղջիկների առաջխաղացման ապահովման վերաբերյալ․ Նարեկ Մկրտչյանը ելույթ կունենա միջոցառման ընդհանուր քննարկման, ինչպես նաև նախարարական կլոր-սեղանի շրջանակում։

Այցի ընթացքում նախատեսված են նաև մի շարք հանդիպումներ՝ սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող կառույցների ղեկավարների և այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների հետ։ 

--00—ԼՀ