Անահիտ Ավանեսյանը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում է, ծանոթանում է վերանորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ff

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ծառայություններ մատուցող բժշկական կենտրոնների շենքային պայմանները շարունակում են բարելավվել: Հայտնում են ԱՆ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ավարտական փուլում են արտահիվանդանոցային և մեկ ստացիոնար բաժանմունքների վերանորոգման և վերազինման աշխատանքները:

Նախարարին է ներկայացվել պացիենտներին տրամադրվող բուժօգնությունն ու բուժանձնակազմի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կատարվող փոփոխությունները:

2023թ. տարեվերջին վերանորոգումից հետո գործում է նաև «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի» նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքը:

Անահիտ Ավանեսյանը շրջայցի ընթացքում ևս մեկ անգամ կարևորեց հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պատշաճ պայմանների ապահովումը` բացառելով կենտրոնում չվերանորոգված որևէ բաժանմունքի առկայությունը:

--00—ՍՊ