Նիկոլը կոտրեց ժողովրդի հույսը, մարդիկ դա կուլ չեն տա՝ կընդվզեն, վիճակն օր - օրի ավելի վատանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Մենք ավելի ագրեսիվ ենք քանդում մերը, քան թշնամին, Կոնսերվատորիան սրբության սրբոց է. Կոմիտասի անունն է կրում, մեր պատմությունն է, ամեն երկիր չունի։ Երաժիշտնե՛ր, ձեր դուռը չոքեց, նո՞ր որոշեցիք խլրտալ, կանխեիք, երբ թատրոնները փակում էին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։

Անդրադառնալով սահմանազատման ժամանակ Հայաստանի կողմից զիջումներին դերասանը նկատեց, որ հողն ամենաթանկն է, հենց այնպես հող չեն տալիս, Պաղեստինը` օրինակ։

«Նիկոլը նախկինների սխալն է, թող անընդհատ նրանց չմեջբերի, ասեց՝  ժողովուրդը երկրի տերն է, պարզվեց՝ այդպես չէ, ամեն մեկը վարչապետ չէ, սոցիալական վիճակը վատանում է։ Մեր ժողովուրդն արդարության հանդեպ գենետիկ հիշողություն ունի, շատերը երկրից անարդարության համար են գնում։ Նիկոլը կոտրեց ժողովրդի հույսերը, նրանք իրական հեղափոխականներ չէին, դրա համար ժողովուրդը շփոթված է, բայց կուլ չի տա, չի համակերպվի, կընդվզի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան