Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է Արտուշ Գաբրիելյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

ff

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին․

«Նիստը կսկսվի շուտով՝ երևի մաքսիմում մեկ - մեկուկես ժամից Շենգավիթի դատարանում»,- մանրամասնել է Մելիքյանը։ 

Հիշեցնենք՝ այսօր՝ ավելի վաղ, ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը։

    --00—ՍՊ