Մարտի 24-ը ՌԴ-ում հայտարարվել է համազգային սգո օր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

photo_2024-03-23_16-43-38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 24-ին երկրում համազգային սուգ է հայտարարել մարտի 22-ի երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով։ Ողբերգության զոհ է դարձել առնվազն 115 մարդ, ևս 100-ը վիրավորվել են։

«Մարտի 24-ը հայտարարում եմ համազգային սգո օր»,- ասել է պետության ղեկավարը

Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան «Crocus City Hall»-ում տեղի է ունեցել ահաբեկչություն, անհայտ անձինք կրակ են բացել Պիկնիկ խմբի ելույթի մեկնարկից առաջ, որից հետո հրդեհ է բռնկվել։ Ժամը 21:57-ին ՌԴ Քննչական կոմիտեն հայտարարել է ահաբեկչության դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Մարտի 23-ի առավոտյան ՌԴ Քննչական կոմիտեն և ԱԴԾ-ն հայտնել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու Բրյանսկի շրջանում տեղի ունեցած ահաբեկչության չորս կասկածյալների ձերբակալության մասին։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Պուտինին զեկուցել է, որ ձերբակալվել է 11 մարդ, որոնցից չորսը կասկածվում են հարձակումը կատարելու մեջ։

--00—ՅՄ