Crocus-ի ահաբեկչությունից հետո հանցագործները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

f

 

ՌԴ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդում «Կրոկուսի» ահաբեկչության դեպքով։

«Մոսկվայում կատարված հանցագործությունից հետո ահաբեկիչները գնացել են Ուկրաինայի հետ սահման՝ Կիև մեկնելու նպատակով, որպեսզի վարձատրություն ստանան»,- ասվում է ՌԴ ՔԿ հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ ստուգվում է նրանց կապն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հետ։ 

«Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննությունների ժամանակ հայտարարել են, որ Telegram-ի միջոցով ձայնային հաղորդագրություններով իրենց գործողությունները համակարգել է կեղծանունով մի տղամարդ:

--00—ՍՊ