ԱՊՀ հարթակով համագործակցությունը կշարունակի մնալ ՌԴ առանցքային առաջնահերթությունը․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

դդ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն անցկացրել է Անկախ Պետությունների Համագործակցության տնտեսական խորհրդի նիստը,
հայտնում են ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։ 

Նիստի մասնակիցները քննարկել են առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

2024 թվականին Ռուսաստանը նախագահում է ԱՊՀ-ում․

«Մեր նախագահության ուշադրության կենտրոնում է տնտեսական փոխգործակցության խորացումը, առաջին հերթին պարենային, տեխնոլոգիական և էներգետիկ անվտանգության, տրանսպորտի և լոգիստիկայի, բնապահպանության, նորարարության, թվայնացման ոլորտներում արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը», – նշել է փոխվարչապետը:

Ալեքսեյ Օվերչուկն ընդգծել է, որ համագործակցությունն այս հարթակում կշարունակի մնալ Ռուսաստանի Դաշնության առանցքային առաջնահերթությունը:

--00—ՍՊ