Թբիլիսիում պայթյուն է որոտացել. զոհվել է 2, տուժել՝ 4 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

Capture

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հրաձգարանում պայթյուն է որոտացել, երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Բոչորմի փողոցի 12 հասցեում։ Բացի մահացածներից, դեպքի վայրում հայտնաբերվել է չորս տուժած, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

Այս պահին հրաձգարանում աշխատում են փրկարարները, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու քրեագետները, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։

--00—ՅՄ