Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել են Արցախում պայթյունի հետևանքով տուժած 4 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_23
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով երեկ՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժամունքում մահացել են Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բենզալցակայանի պայթյունի հետևանքով նշված կենտրոն տեղափոխված մի քանի վիրավորներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք կենտրոն էին տեղափոխվել «մարմնի մակերեսի 3-4-րդ աստիճանի ծայրահեղ ծանր այրվածքով, սուր շնչառական և սրտային անբավարարություն, այրվածքային շոկ՝ բոցով, ջերմային այրվածք՝ բոցով» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածներն են 36-ամյա Դավիթ Ա․-ն, 34-ամյա Սերգեյ Ա․-ն, 47-ամյա Միքայել Ա․-ն և 19-ամյա Արսեն Ե․-ն։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվելու են Արցախի Հանրապետության Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչություն։

--00—ՅՄ