Նիկոլ Փաշինյանին հիշեցրել են Վրաստանի և Ուկրաինայի «դառը փորձի» մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

1909515462_0_0_2955_1663_1920x0_80_0_0_618025ad94a7c17cf1958cdbd74c02fc.thumb_

Միացյալ Նահանգները պետք է ձեռնպահ մնա Հարավային Կովկասում հետագա միջամտությունից, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին։ Այս մասին «The American.Conservative»-ի սյունակում գրել է պաշտոնաթող դիվանագետ, երկկողմ համագործակցության զարգացման ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը։

«Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց եթե Հայաստանը երջանիկ ապագա ունենալու հնարավորություն ունի, ապա մենք պետք է դադարեցնենք միջամտությունը Հարավային Կովկասում և սահմանափակենք այն վնասը, որը մենք արդեն հասցրել ենք հետխորհրդային տարածքին»,-գրել է նա։

Քարդենի խոսքով, «ոչ բոլոր փորձագետներն են տպավորված վերջերս հայտարարված համաձայնագրով»՝ առաջիկա չորս տարիներին Հայաստանին 270 միլիոն դոլար դրամաշնորհ հատկացնելու մասին․ «Բրյուսելի և Վաշինգտոնի միջև մերձեցման ճանապարհը «ոտնահարված և չափազանց վտանգավոր է նրանց համար, ովքեր քայլել են դրանով»»։

Նա կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը հաշվի առնել Ուկրաինայի և Վրաստանի փորձը․ «Երկու երկրներն էլ «հավատացել են Բրյուսելի և Վաշինգտոնի՝ իրենց արևմտյան հովանավորների արևմտյան ինտեգրմանը, ներառյալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցության կեղծ խոստումներին»,-ասել է նա։

--00—ՅՄ