Գաղտնի հուշագրեր կան․ Նիկոլը, վախենալով ներքին ընդվզումից, մաս-մաս հանձնում է տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

«Ավելի քան համոզված եմ, որ կան շատ հուշագրեր, որտեղ Նիկոլ Փաշինյանը շատ տարածքներ հանձնելու է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։

Նրա խոսքով, Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ չի կարող միանգամից, համատարած տարբեր շրջաններում տարածքներ հանձնել, ինչը բնականաբար ներքին ընդվզման լուրջ ալիք կարող է առաջացնել, դրա համար ամեն ինչ արվում է աստիճանաբար։

«Հիմա ո՞վ է հիշում Սև լճի հանձնված բարձունքներն ու տարածքները, որտեղ Սիսիանի օդանավակայանը էդ բարձունքներից ափի մեջ է գտնվում, վերահսկվում է ամբողջովին: Եվ այս ամենը համեմում են ներքաղաքական ինչ-որ հիմար իրադարձություններով կամ արհեստական օրակարգերով, որոնցով մարդիկ ավելի քան շահագրգռված են, օրինակ, ծառերի սերտիֆիկացումով կամ շուն ու կատու հաշվառելով»,- ասել է Նահապետյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Իրան-Ադրբեջան լարվածությանն ու տարածաշրջանային այլ զարգացումների:

Մանրամասները՝ տեսանյութում: